ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի — Sputnik. Երևան քաղաքի Մաշտոցի պողոտա-Արգիշտի փողոց-Հաղթանակի կամուրջ խաչմերուկի տրանսպորտային լուսացույցները երթևեկելի մասի աջ կողմից կտեղափոխվեն և կտեղակայվեն երթևեկելի մասի վրա: Այս մասին հայտնում է Հայաստանի ճանապարհային ոստիկանությունը։
Փոփոխությունը կգործի 2018թ. հոկտեմբերի 26-ից։
Հաղորդագրության համաձայն` փոփոխությունը կատարվում է ազդանշանների տեսանելիությունը բարելավելու նպատակով։