Փաշինյանն ու Բոլտոնը խիստ դրական մթնոլորտում են բանակցել

Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը կարծում է, որ ԱՄՆ–ի հետ հարաբերությունները բարձրացնելու իրական հնարավորություն կա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի — Sputnik. ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնի հետ բանակցությունները անցան խիստ դրական մթնոլորտում: Facebook սոցիալական ցանցում այս մասին գրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Կարծում եմ՝ Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները նույնպես նոր մակարդակի բարձրացնելու իրական հնարավորություն կա: Եվ մենք պատրաստ ենք օգտվել այդ հնարավորությունից»,- գրել է նա:

ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնը Հայաստան է ժամանել երեկ` հոկտեմբերի 24-ին։ Նա նաև հանդիպում է ունենալու Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնակատար Արմեն Գրիգորյանի, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի և Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հետ:

Советник президента США по безопасности Джон Болтон прибыл в Армению (25 октября 2018). Еревaн