ՀՀ ժամանակավոր կառավարությունը քննարկեց ստվերային կառավարությունների մասին նախագիծը

«Ծառուկյան» դաշինքի պատգամավորները առաջարկում են, որ ընտրությունների ժամանակ կուսակցությունները հայտնեն վարչապետի ու նախարարների իրենց թեկնածուների մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ կառավարությունը քննարկեց ստվերային կառավարությունների մասին օրինագիծը։

Համաներման հարցով արտահերթ նիստի օրը փոխվեց

Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը կազմել են «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները։ Նրանք առաջարկում են, որ ընտրություններին մասնակցող կուսակցությունները ներկայացնեն իրենց առաջարկած կառավարության կազմը։ Այսպիսով ընտրողները կիմանան` ում է ուզում կուսակցությունը տեսնել վարչապետի ու նախարարների պաշտոնում։

Նշենք, որ դա հիմա էլ արգելված չէ։ Ցանկության դեպքում կուսակցությունները կարող են դրա մասին հայտարարել (նկատենք, սակայն, որ քչերն են այդ քայլին դիմում):

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ասաց, որ կառավարությունն այդ հարցը սկզբունքային չի համարում ու այդ հարցով առարկում չունի։

Հիշեցնենք` դեկտեմբերին Հայաստանում պետք է արտահերթ ընտրություններ կայանան։ Դրա համար Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տվել։ Նա ու նախարարները հիմա պաշտոնակատար են համարվում։