Համաներման հարցով արտահերթ նիստի օրը փոխվեց

Բաբլոյանն արդեն որոշում է ստորագրել, ըստ որի` համաներում հայտարարելու մասին օրենքի նախագիծը հանել է հոկտեմբերի 29-ի ԱԺ արտահերթ նիստի օրակարգից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի — Sputnik. Կառավարության այսօրվա՝ հոկտեմբերի 25-ի նիստում որոշվեց ՀՀ Ազգային ժողովի նախագահին առաջարկվել ԱԺ արտահերթ նիստ գումարել համաներման հարցը քննարկելու համար:

Ովքե՞ր դուրս կգան Հայաստանի բանտերից. համաներման օրենքի նախագիծը հրապարակվեց

Նիստը կգումարվի հոկտեմբերի 31-ին, ժամը 11:00-ին: Հարցը ներկայացրեց արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը` նշելով, որ  նիստի օրակարգում է «Էրեբունի-Երևանի հիմնա­դրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապե­տու­թյան անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտա­րարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն է:

ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հետարքրքվեց, թե արդյոք այդ օրը չի համընկնում վարչապետի ընտրության հետ, փոխվարչապետի ԺՊ Արարատ Միրզոյանը նշեց, որ օրը նույնն է, բայց ժամային առումով համընկնում չկա:

«Եթե համոզված ենք, ուրեմն ընդունենք»,- ամփոփեց Նիկոլ Փաշինյանը:

Նշենք, որ «Համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագիծը կքննարկվի 24-ժամյա ռեժիմով: Մինչ այդ նախագիծը կքննարկվի ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ որոշում էր կայացվել, որ Համաներման հարցը պետք է քննարկվի հոկտեմբերի 29-ին մեկնարկող ԱԺ արտահերթ նիստում: Այսօր ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը որոշում է կայացրել, որով համաներում հայտարարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը հանել է հոկտեմբերի 29-ի ԱԺ արտահերթ նիստի օրակարգից: