Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերել են Սեյրան Օհանյանի քենու դիակը. նոր մանրամասներ

Երևանում տեղի ունեցած ողբերգական դեպքի վերաբերյալ նոր մանրամասներ են ի հայտ եկել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի — Sputnik. Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերված դիակի ինքնությունը պարզվել է։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Սեյրան Օհանյանի քենուն երկու օր փնտրել են. աղմկահարույց դեպքի նոր մանրամասները

Նա Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի բնակիչ՝ 45-ամյա Լուիզա Խաչատրյանն է, որը ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջ քույրն է։ Ըստ կայքի` նա մասնագիտությամբ բժշկուհի էր և աշխատում էր հանրապետությունում հայտնի ծննդատներից մեկում։

Հիշեցնենք` հոկտեմբերի 25-ին, ժամը 09։40-ի սահմանում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնն ահազանգ էր ստացել, որ Դավթաշենի կամրջի տակ դի կա։ Դեպքի վայր էին մեկնել ոստիկաններն ու քննիչները։

Обнаруженное тело под Давидашенским мостом

Փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ անձի ինքնությունը պարզվել է, և նախնական վարկածն ինքնասպանությունն է: Թե ինչ պատճառով է 45-ամյա Լուիզա Խաչատրյանն ինքնասպանություն գործել, դեռ հայտնի չէ:

Հիշեցնենք` Սեյրան Օհանյանի կինը` Ռուզան Խաչատրյանը, մասնագիտությամբ նույնպես բժիշկ է։

1 / 3
Դավթաշենի կամրջի տակ
2 / 3
Դավթաշենի կամրջի տակ
3 / 3
Դավթաշենի կամրջի տակ