Ջիգարխանյանն ապաքինվում է. թատրոնի դերասանները սպասում են նրան

Հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանին հիվանդանոց էին տեղափոխել մի քանի շաբաթ առաջ, բայց նա արդեն ապաքինվում է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի — Sputnik. Դրամատիկական թատրոնի դերասանները սպասում են, որ իրենց գեղարվեստական ղեկավարը` ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը, ուրբաթ ներկա կլինի պրեմիերայի կապակցությամբ կայանալիք մամուլի ասուլիսին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը պատրաստ է պատժել բոլորին. «սերիալը» շարունակվում է

Ավելի վաղ Ջիգարխանյանին հիվանդանոց էին տեղափոխել, բժիշկները նրա վիճակը գնահատել էին միջին ծանրության և խորհուրդ էին տվել կազդուրվելու համար մի քանի շաբաթ մնալ հիվանդանոցում։

Դերասանի ընկեր Արթուր Սողոմոնյանը հայտնել է, որ արտիստն ապաքինվում է, հնարավոր է` առաջիկա օրերին նրան դուրս գրեն հիվանդանոցից։

Նշենք, որ ուրբաթ թատրոնում տեղի կունենա «Մոլյեր» ներկայացման պրեմիերան Միխայիլ Բուլգակովի «Կաբալա Սվյատոշ» պիեսի հիման վրա։

Բեմադրությունը նվիրված է Ջիգարխանյանի ծննդյան օրվան։