ՀՀ նախկին դեսպանն աշխատանքի առաջարկ է ստացել Պորոշենկոյից. «Հրապարակ»

Թերթը գրում է` չի բացառվում, որ Գագիկ Ծառուկյանի խնամին մնա Ուկրաինայում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի — Sputnik. «Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանին կփոխարինի Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը: Սեյրանյանի ագրեմանը դեռ չկա, լավատեղյակները պնդում են, որ կձգվի: Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։

Андраник Манукян

«Ի դեպ, նախկին իշխանությունների ներկայացուցիչ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խնամի Անդրանիկ Մանուկյանն ինքն էր դիմում գրել, և չի բացառվում, որ մնա Ուկրաինայում, ասում են՝ աշխատանքի առաջարկ է ստացել Պորոշենկոյից։ Ինչպես են համատեղվելու ՌԴ-ի «օպոնենտ» պարոն Պորոշենկոյի ու Անդրանիկ Մանուկյանի շահերը: Մեր աղբյուրն ասաց. «Պորոշենկոյի ամենամեծ գործարանը գտնվում է Ռուսաստանում, այնպես որ, պետք չէ միանշանակ պնդել նրա «խիստ հակառուս» լինելու թեզը: Ինչ վերաբերում է Մանուկյանին, ապա Ուկրաինայում 3 ամսից ընտրություններ են, կերևա»»,- նշված է հոդվածում:

Այլ փոփոխություններ էլ են սպասվում, մասնավորապես՝ Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, հավանաբար, կնշանակվի Լոնդոնում դեսպան, ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանն Ավստրիա կմեկնի, Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը՝ Լեհաստան, իսկ Լիբանան կգնա արտգործնախարարի խորհրդական Վահագն Աթաբեկյանը»: