ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի — Sputnik. Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց թիմի ներկայացուցիչ Անդրանիկ Կարապետյանը դարձավ Եվրոպայի մինչև 23 տարեկանների չեմպիոն:
Եվրոպայի Մ23 առաջնության 85 կգ քաշային կարգում Կարապետյանի պոկում վարժության երեք մոտեցումն էլ հաջող անցավ և ի վերջո նա գլխավերևում պահեց 176 կգ: Սա Եվրոպայի նոր ռեկորդ է: Հայ ծանրորդը հրում վարժությունում գլխավերևում պահեց 193 կգ:
Երկարմարտի 369 կգ արդյունքով Անդրանիկ Կարապետյանը դարձավ Եվրոպայի մինչև 23 տարեկաների չեմպիոն:
Լեհաստանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ կմտնեն նաև Սամվել Բաբակյանը, Կարեն Ավագյանը և Հակոբ Մկրչտյանը: