Կատուն ընկել է արջի քոթոթի հետևից. զվարճալի տեսանյութ

Համացանցում տարածվում է զվարճալի տեսանյութ, որի հերոսներից մեկը շիկակարմիր կատուն է, մյուսը` արջի քոթոթը։
Sputnik

Թվում է` գիշատիչ գազան որսացող կատուն ֆանտաստիկայի ժանրից է, սակայն շիկակարմիր կենդանու տիրուհին իր տեսանյութով հակառակն է ապացուցել։

Տեսանյութում երևում է, թե ինչպես է արջի քոթոթը զբոսնում անտառում, և նրանից մի քանի անգամ փոքր կատուն երկու անգամ ստիպում է նրան վախից բարձրանալ ծառը։

«Մկները թույլերի համար են։ Ռուսական կատուն քոթոթ է սիրում», — գրել է տեսանյութի հեղինակը։

Օգտատերերը հիացել են կատվով և եզրակացրել. «Կատվից սարսափելի գազան չկա»։