Նյու Յորքում տարհանել են CNN-ի խմբագրությունը

Ոստիկանությունում կարծում են, որ գործ ունեն իսկական պայթուցիկի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի — Sputnik. Նյու Յորքում տարհանել են CNN հեռուստաալիքի խմբագրությունը, որը գտնվում է Time Warner Center շենքում` կապված փոստային նամակագրության համար սենյակում կասկածելի առարկա գտնելու հետ։

Շենքի մոտ ժամանել են սակրավորներ, արագ արձագանքման խումբ և մի քանի ոստիկանական մեքենաներ։

Ոստիկանությունը կարծում է, որ գործ ունի իսկական պայթուցիկ սարքի հետ, ուղիղ եթերում հաղորդել է CNN հեռուստաալիքի թղթակիցը։

Մասնագետները ծրագրում են կասկածելի կապոցը դուրս բերել անվտանգ վայր և այնտեղ ոչնչացնել։

CNN–ի թղթակցի խոսքով` առայժմ հայտնի չէ, թե ում կամ ուր է այն հասցեագրված։