Ծանրամարտիկ Անի Սարգսյանն արծաթե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունում

Աղջիկը հանդես է գալիս մինչև 69 քաշային կարգում` մինչև 23 տարեկանների շարքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի — Sputnik. Ռուսաստանցի Անի Սարգսյանն արծաթե մեդալ է նվաճել Եվրոպայի ծանրամարտի աշխարհի առաջնությունում, որն այս օրերին ընթանում է Լեհաստանում։ Այդ մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Աղջիկը հանդես է գալիս մինչև 69 կգ քաշային կարգում` մինչև 23 տարեկանների շարքում։ Նա ցույց է տվել 215 կգ արդյունք (95 կգ պոկում վարժությունում, 120 կգ` հրում)։

Ոսկե մեդալ է նվաճել Բելառուսի մարզուհի Անաստասիա Միխալենկոն` 216 կգ արդյունքով (93+123)։ Երրորդ տեղը զբաղեցրել է թուրք Դույգու Այնաչին` 205 կգ արդյունքով (90+115)։