Բանտում ավելի լավ է, քան ընդհատակում. Փաշինյանը խոսեց Վանո Սիրադեղյանի մասին

Вано Сирадегян
Հայաստանի ՆԳՆ նախկին ղեկավարը 2000 թվականից փախուստի մեջ է։ Նրան մեղադրում են մի շարք հանցագործությունների մեջ, այդ թվում` սպանությունների։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանի հարցն իրավական խնդիր է և իրավականորեն պետք Է լուծվի։ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այս մասին ասաց լրագրողներին։

«Ես ինքս՝ որպես մի մարդ, ով եղել է ընդհատակում, ով եղել է բանտում, ասեմ, որ ինձ համար բոլոր առումներով բանտի վիճակն ավելի կոմֆորտ է, քան ընդհատակինը», — նշեց Փաշինյանը։

Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերի 27-ին համացանցում տեղեկություն տարածվեց, թե Սիրադեղյանը մահացել է։ Լուրը, սակայն, ավելի ուշ հերքվեց։

ՆԳՆ նախկին ղեկավարը հետախուզման մեջ է։ Նրան մեղադրում են մի շարք հանցագործությունների մեջ, այդ թվում` սպանությունների։