Հայաստանում օդի ջերմաստիճանը 8-10 աստիճանով կնվազի. եղանակի տեսություն

Տաք հագուստը պահարանի խորքից հանելու ժամանակն է. օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` եղանակը զգալի կցրտի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի — Sputnik. Հոկտեմբերի 24-25-ը շրջանների զգալի մասում, 26-ին ժամանակ առ ժամանակ բոլոր շրջաններում, 27-ի գիշերը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում անձրև կտեղա։ Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։

Հոկտեմբերի 25-ին, 26-ի գիշերն առանձին վայրերում քամու ուժգնությունը կհասնի 20-25 մ/վ-ի։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 26-ի ցերեկը կնվազի 8-10, 27-ի և 28-ի գիշերները՝ 7-9 աստիճանով։

Երևանում հոկտեմբերի 24-25-ը՝ հատկապես կեսօրից հետո, սպասվում է կարճատև անձրև: Հոկտեմբերի 26-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ։

Այսօր` հոկտեմբերի 24-ին, մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կկտատանվի 20-22, գիշերային ժամերին 10-12 աստիճանի սահմանում։