ԱՄՆ–ում Հայաստանի դեսպանին հետ են կանչել. հայտնի է` ով կփոխարինի նրան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը երկու հրամանագիր է ստորագրել, որոնցից մեկով հետ է կանչել ԱՄՆ դեսպանին, մյուսով նոր դեսպան է նշանակել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Գրիգոր Հովհաննիսյանին Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին հրամանագիր է ստորագրել։ Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով` ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան է նշանակվել Վարուժան Ներսիսյանը, որը 2018 թվականի հունվարին ստանձնել էր ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնը։

Նշենք, որ Հովհաննիսյանն ԱՄՆ-ում դիվանագիտական առաքելություն էր իրականացնում 2016 թվականի հունվարից։ Դեսպան նշանակելու հրամանագիրը ստորագրել էր Սերժ Սարգսյանը։