Արայիկ Պապիկյան
© Sputnik
Նախագիծը, որ ներկայացվել է հանրության քննարկմանը, մեծ առումով՝ շատ նման է 2013 թ.-ին ԱԺ ընդունած համաներման որոշմանը: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց փաստաբան Արայիկ Պապիկյանը:
«Էական և ակնառու տարբերությունը համաներման այս օրենքի մեջ ՊՊԾ գնդի հետ կապված գործողություններին վերաբերվող հոդվածն է»,-մանրամասնեց փաստաբանը:
Նա տեղեկացրեց, որ այս համաներումը պիտի տարածվի 600-ից 650 անձանց նկատմամբ: Նա նաև շեշտեց, որ հիմա ավելի մեծ թվով մարդիկ կան քրեակատարողական հիմնարկներում, քան նախորդ համաներումների ժամանակ: