Տիգրան Դավիդյանը Ռուսաստանի լավագույն պարուսույց է ճանաչվել. տեսանյութ

Տիգրան Դավիդյանը հաղթական պարի տեսանյութը հրապարակել է Instagram–ում։
Sputnik

ԵՐԵՎԱն, 23 հոկտեմբերի — Sputnik. Ռուսաստանցի Տիգրան Դավիդյանը հաղթել է «Respectshowcase» Ռուսաստանի լավագույն պարուսույցների ամենամյա մրցույթում։

Մրցավարները` անվանի պարուսույցներ Ալեքսեյ Արապովը (Ռուսաստան), Վասիլի Կոզարը (Ուկրաինա) և Kidathegreat-ը (ԱՄՆ), համարել են, որ 26 մասնակիցներից լավագույնը Դավիդյանն է։

Նա Instagram-ի սթորիզում հրապարակել է Black_ti.d հաղթական պարի տեսանյութը։

Դավիդյանը դասավանդում է Մոսկվայի և Ռուսաստանի լավագույն պարային ստուդիաներում։ Instagram սոցիալական ցանցում նա նույնպես շատ հայտնի է, նրա բեմադրած համարներով տեսանյութերը հազարավոր դիտումներ են հավաքում։