ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Նկարահանող խումբը հոկտեմբերի 23-ին Գյումրիում էր:
Խումբը Հայաստանի մայրաքաղաքից եկել էր ուղղաթիռով, իսկ բուն նկարահանումները տեղի ունեցան Գյումրի Ռուսթավելի փողոցում՝ իսկ ավելի ստույգ՝ Գյումրու Վիլլա Կարս բուտիկ-հյուրանոցի բակում:
«Տուրիզմ Արմենիա» ասոցիացիայի նախագահ Սյուզաննա Ազոյանը Sputnik Արմենիային տեղեկացրեց, որ նկարահանող խումբը Հայաստանում է լինելու ընդամենը 3 օր: «Ինչո՞ւ Երևանից բացի Գյումրին: Լինեմ անկեղծ, քանի որ Երևանից բացի մենք առաջարկեցինք նոր զբոսաշրջային ուղղություն, որը շատ է զարգանում և որին պետք է ուշադրություն դարձնել, և երբ մենք սկսեցինք նյութերն ուղարկել և ցույց տալ բոլոր այն հնարավորությունները, որ ունենք, միանշանակ համաձայնեցին և ասացին, որ գալիս են: Իրենց պլաններում սկզբում չկար Երևանից դուրս գալը, բայց արդյունքում 3 օրերից 2-ը Երևանում և 1-ը Գյումրիում ստացվեց»,-նշեց Սյուզաննա Ազոյանը՝ փաստելով, որ արդյունքը հեռուստադիտողը կտեսնի դեկտեմբերին:
«Սա պիլոտային ծրագիր է, շատ մանրամասնություններ չեմ կարող հաղորդման մասին այս պահին ներկայացնել, քանի որ հիմա այն գաղտնի է, բայց հուսով եմ դեկտեմբերին բոլոր գյումրեցիները հաղորդումը կնայեն և կհպարտանան Գյումրու հյուրասիրությամբ, հյուրընկալությամբ ու անդրադարձով»:
«Տուրիզմ Արմենիա» ասոցիացիան հիմնադրել են Հայաստանի ներգնա զբոսաշրջային ուղևորահոսք ապահովող 13 տուրօպերատոր, իսկ 30-ից ավելի ընկերություն ցանկություն է հայտնել անդամակցել։
Պետություն-մասնավոր համագործակցությունը և դեպի Հայաստան կազմակերպված զբոսաշրջային հոսքերը խթանելու նպատակով։ «Տուրիզմ Արմենիայի» խորհուրդը նոր անդամների համար խստագույն չափորոշիչներ է սահմանել. անդամագրվել կարող են բացառապես ներգնա (դեպի Հայաստան) զբոսաշրջային հոսքեր ապահովող ընկերությունները։
Արմենուհի Մխոյան