ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. Հռոմի կենտրոնում փլուզվել է մետրոյի կայարանի շարժասանդուղքը: Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին՝ միջադեպի հետևանքով մի քանի տասնյակ մարդիկ են տուժել:
Նշվում է, որ տուժածների մեծ մասը Ռուսաստանի ԲԿՄԱ-ի երկրպագուներն են, որոնք դուրս էին գալիս կայարանից:
Իտալիայի ոստիկանության ներկայացուցչի խոսքով տուժածները հոսպիտալացվել են քաղաքային հիվանդանոցում: Նրանց թիվը հասել է 30-ի:
Մետրոյի Repubblica կայարանը գտնվում է Հռոմի այն հատվածում, որտեղ որ Օլիմպիական մարզադաշտն է: Կայարանն այժմ փակ է:
Նշենք, որ միջադեպը գրանցվել է Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի «Ռոմա»-«ԲԿՄԱ» հանդիպումից առաջ: