Կանադացի ռեփերը տեսահոլովակի նկարահանման ժամանակ ընկել է ինքնաթիռից

Հայտնի կանադացի ռեփերը տեսահոլովակի նկարահանման ժամանակ ընկել է ինքնաթիռից և մահացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. Հայտնի կանադացի ռեփեր Ջոն Ջեյմս Մաք–Մյուրեյը ընկել է թռչող ինքնաթիռի թևից և մահացել։ Ողբերգությունը տեղի է ունեցել նրա տեսահոլովակի նկարահանումների ժամանակ, հայտնում է Global News–ը։

Վերջին տեսարանն էր նկարահանվում, որում Մաք–Մյուրեյը պետք է անցներ Cessna թռչող օդանավի թևի վրայով։ Սակայն ռեփերը կորցրել է հավասարակշռությունը, սայթաքել է և ընկել, որոշ ժամանակ նա կախված է եղել ինքնաիռի թևից, սակայն շուտով բաց է թողել ձեռքերը։

Օդապարիկը բացել երգիչն արդեն չի հասցրել։

Մաք–Մյուրեյը տեղում մահացել է, իսկ օդաչուն, անկախ տարած սթրեսից, բարեհաջող վայրէջք է կատարել: