Կեղծ ալկոհոլային խմիչքի գործարան Վանաձորում. կատարվում է քննություն

Փաստի առթիվ ոստիկանության Բազումի բաժնում հարուցվել է քրեական գործ:
Sputnik

Ոստիկանության ԿՀԴՊԳՎ-ն օպերատիվ տեղեկություններ էր ստացել, որ Վանաձորում մի քաղաքացի իր տանը զբաղվում է կեղծ ալկոհոլային խմիչքների պատրաստմամբ ու իրացմամբ:

Ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 22-ին Ոստիկանության ԿՀԴՊԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները, իրացնելով ստացված տեղեկությունները, համագործակցելով ոստիկանության Լոռու մարզային վարչության ու Բազումի բաժնի աշխատակիցների հետ, իրականացնելով ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Վանաձորի Աճառյան փողոցի տներից մեկում հայտնաբերեցին ալկոհոլային խմիչքի, այսպես ասած, գործարան:

Մանրամասները՝ Ոստիկանության տրամադրած տեսանյութում: