Նիկիշինա. ԵԱՏՄ–ին Ադրբեջանի անդամակցության հարցն օրակարգում չէ

Ռուսաստանի նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը մինչ այդ ասել էր, որ հետխորհրդային բոլոր երկրների մուտքը Եվրասիական տնտեսական միություն կկրճատի հակամարտությունների քանակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. Այժմ չի դիտարկվում Ադրբեջանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին, Երևանում «Եվրասիական շաբաթ» ֆորումի շրջանակում Sputnik Արմենիայի կազմակերպած մամուլի ասուլիսին ասաց ԵՏՀ առևտրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Վերոնիկա Նիկիշինան։

Քոչարյան. «Ադրբեջանը չի կարող դառնալ ԵԱՏՄ դիտորդ, ուր մնաց` անդամ»

«Կարող եմ ասել, որ մեր օրակարգում նման հարց չկա», — ասաց Նիկիշինան։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևն ասել էր, որ ԵԱՏՄ դռները բաց են հետխորհրդային բոլոր երկրների համար։

Նրա խոսքով` եթե ԵԱՏՄ-ն ընդգրկի հետխորհրդային տարածքի բոլոր երկրները, ապա հակամարտություններ շատ քիչ կլինեն, ինչում շահագրգռված է Ռուսաստանը։ Միևնույն ժամանակ հակամարտությունները պետք է լուծվեն բանակցությունների, խորհրդակցությունների և փոխզիջումների միջոցով։

ԶԼՄ-ներում բազմիցս շրջանառվել է ԵԱՏՄ-ին Ադրբեջանի հավանական անդամակցության հարցը։