Ուսանողուհիների կռիվ Երևանում. աղջիկներից մեկը վնասվածք է ստացել

Աղջիկները վիճել են երևանյան համալսարաններից մեկում, ինչի հետևանքով նրանցից մեկը վնասվածք է ստացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Արտակարգ դեպք է տեղի ունեցել Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում։

Այսօր սոցցանցերում տեղեկություն է հայտնվել, որ աղջիկների վիճաբանության հետևանքով վնասվել են նրանցից մեկի երակները։ Ընդ որում` աղջկա դաստակին «փորագրել» են die (մեռի)։

Ոստիկանությունում Sputnik Արմենիային հայտնեցին, որ ահազանգ են ստացել, որի համաձայն աղջիկներից մեկի առողջությանը վնաս է հասցվել։

Հիմա իրավապահ մարմինների աշխատակիցները պարզում են դեպքի հանգամանքները։