Հակառակորդի կրակոցից զինծառայող է վնասվել

Հայկ Գրիգորիի Սարգսյանի վիճակը գնահատվում է բավարար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. Այսօր կեսօրին Արցախի հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վնասվածք է ստացել  ժամկետային զինծառայող, 1999թ. ծնված Հայկ Գրիգորիի Սարգսյանը:

Վնասվածք ստացած զինծառայողը տեղափոխվել է հոսպիտալ: Վիճակը գնահատվում է բավարար:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: