Խաչատուր Սուքիասյանի որդին և Գագիկ Ծառուկյանի դուստրը նշանվել են. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը հայտնում է, որ նշանադրությունը կայացել է նեղ ընտանեկան միջավայրում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. Շաբաթ օրը՝ հոկտեմբերի 20-ին, կայացել է Խաչատուր Սուքիասյանի որդու և Գագիկ Ծառուկյանի դստեր նշանադրությունը: Այս մասին գրում է «Հրապարկ» օրաթերթը։

«Ալբերտ Սուքիասյանն ու Անահիտ Ծառուկյանն արդեն մի քանի տարի ընկերություն էին անում, և այս բարեկամությունը վաղուց էր պլանավորված, հիմա, փաստորեն, հասավ տրամաբանական վախճանին»,- նշված է հոդվածում:

Ըստ թերթի` իսկ երիտասարդների ծնողները վաղուց էին մտերմացել և դեմ չէին այդ մտերմությունը նաև բարեկամական կապով ամրապնդելուն:

Պարբերականը հայտնում է, որ նշանադրությունը կայացել է նեղ ընտանեկան միջավայրում, լուսանկարներ արարողությունից առայժմ համացանցում չեն հայտնվել: