Երևանի վարչական շրջաններից երեքը նոր ղեկավարներ ունեն

Հայկ Մարությանի որոշմամբ` Երևանի Էրեբունի, Նուբարաշեն և Կենտրոն վարչական շրջանները նոր ղեկավարներ ունեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. Այսօրվանից Երևանի Էրեբունի, Նուբարաշեն և Կենտրոն վարչական շրջանները նոր ղեկավարներ ունեն։

Արթուր Մեսչյանը նշանակվեց Երևանի գլխավոր ճարտարապետ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ` Արման Աբրահամյանը նշանակվել է Էրեբունի, Թելման Թադևոսյանը` Նուբարաշեն, Վիկտոր Մնացականյանը` Կենտրոն վարչական շրջանի ղեկավար։

Էդգար Մկրտչյանը փոխարինելու է Դավիթ Գրիգորյանին, Թադևոսյանը` Արթուր Կիրակոսյանին, Մնացականյանը` Արա Սադոյանին։