ԵԱՏՄ հաջողության գաղտնիքը մեկն է` հնարավորինս քիչ արգելքներ և շեղումներ. Գրիգորյան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարծում է, որ միությունում պետք է բորսա լինի, որտեղ ներկայացվեն նոր տեխնոլոգիական և թվային լուծումները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. ԵԱՏՄ անդամ երկրները պետք է արդյունավետ հարաբերություններ կառուցեն, որպեսզի մրցեն ոչ թե միմյանց հետո, այլ գլոբալ արտաքին շուկաների։ Այսօր` հոկտեմբերի 23-ին, «Եվրասիական շաբաթ» համաժողովի ընթացքում Այս մասին ասաց Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

ԵԱՏՄ ներուժը մինչև վերջ օգտագործված չէ. Արա Աբրահամյան

Գրիգորյանի կարծում է` եթե միության ներսում համագործակցությունը հիմնված լինի բացառապես շեղումների վրա, ապա բիզնեսը կկորցնի մոտիվացիան և ավելի քիչ տրամադրված կլինի դեպի ներքին զարգացումը։

«Որքան շատ արգելքներ վերացնենք, որքան շատ լինի ստանդարտացումը, այնքան շատ կլինեն տեխնոլոգիական առաջխաղացումները։ Այստեղ կա նաև օրենսդրության համապատասխանեցման հարցը», — ասաց նա։

Միության հիմնական մանդատներից մեկը բիզնեսի համար ջանքերի համախմբումն է։ «Միությունում պետք է լինի բորսա, որտեղ ներկայացվեն նոր տեխնոլոգիական և թվային լուծումները», — կարծում է փոխվարչապետը։

Գրիգորյանի կարծիքով` Հայաստանն այսօր բախվում է տրանսպորտային լոգիստիկային և էներգապաշարների թանկությանը։ Հանրապետությունը հիմնական շեշտը դնում է ինտելեկտուալ բաղադրիչի վրա։ Մասնավորապես, դա ՏՏ ոլորտն է, որը Հայաստանում բավական լավ զարգացած է։ Սակայն Գրիգորյանը չի զգում, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի ձեռքբերումները բավականաչափ են տարածվում ԵԱՏՄ տարածքում։