ԵԱՏՄ ներուժը մինչև վերջ օգտագործված չէ. Արա Աբրահամյան

Международный форум евразийского партнёрства. Ара Абрамян
Ռուսաստանի Հայերի միության նախարար Արա Աբրահամյանը կարծում է, որ ԵԱՏՄ ներուժը մինչև վերջ չի օգտագործվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. ԵԱՏՄ-ն առավել հաջողակ ինտեգրացիոն նախագծերից է, որը նպաստում է ժողովուրդների բարեկեցության բարձրացմանը։ Այդ մասին հայտարարեց Ռուսաստանի Հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը` այսօր ելույթ ունենալով Երևանում «Եվրասիական շաբաթ» համաժողովում։

Միության նկատմամբ հետաքրքրությունը տարեցտարի աճում է։ Համաժողովը լավ հնարավորություն է գործարարների միջև կապեր ստեղծելու համար։

«Եվրասիական շուկայի ահռելի ներուժը հետաքրքրում է տարբեր երկրների գործընկերներին։ ԵԱՏՄ-ն բախվում է լուրջ մարտահրավերների։ Հայաստանի դեպքում դա Թուրքիայի և Ադրբեջանի տրանսպորտային շրջափակումն է, Ռուսաստանի դեպքում` պատժամիջոցները», — ասաց նա։

Նա ընդգծեց, որ ԵԱՏՄ ներուժը մինչև վերջ օգտագործված չէ, և համոզմունք հայտնեց, որ նման լայնածավալ միջոցառումները թույլ կտան նոր կապեր հաստատել և նոր մակարդակի կբարձրացնեն տնտեսական կոոպերացիայի մակարդակը` ստեղծելով նոր աշխատատեղեր։