ՌԱԴԻՈ

Մարգարյան. «ԵԱՏՄ–ում կան ընդհանուր խնդիրներ` կապված ՌԴ–ի նկատմամբ պատժամիջոցների հետ»

Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է «Եվրասիական շաբաթ» համաժողովի և ԵԱՏՄ–ում առկա խնդիրների մասին։
Sputnik
Ատոմ Մարգարյան

Մարգարյանը նշում է, որ «Եվրասիական շաբաթ 2018» համաժողովն աչքի է ընկնում իր ներկայացուցչությամբ և մասշտաբայնությամբ։

«Կարելի է ասել` շատ մեծ է հետաքրքրությունն այն ընդհանուր հարթակների և օրակարգերի նկատմամբ, որ ձևավորել է այս համաժողովը։ Այդ հսկայական`180-միլիոնանոց շուկայի նկատմամբ մեծ հետաքրքրություն են դրսևորում և՛ հարակից ռեգիոնալ տերությունները, և՛, ինչպես երևում է ներկայացուցիչների ցանկից, նաև եվրոպական և նույնիսկ հեռավոր արտասահմանի երկրների գործարար ու պաշտոնական շրջանակները»,- ասում է տնտեսագետը։

Նրա խոսքով` ԵԱՏՄ-ում կան ընդհանուր խնդիրներ` Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների չթուլացող պրեսինգի պատճառով, բայց կան նաև ինստիտուցիոնալ բնույթի խոչընդոտներ, որոնք քայլ առ քայլ հաղթահարվում են, մասնավորապես` մաքսային վարչարարության ոլորտու, լիցենզիոն կարգավորումների ոլորտում, պետական գնումների համակարգում։

Ըստ Մարգարյանի` ընդհանուր շուկաների կազմավորումը, որը ԵԱՏՄ-ի հիմնական պայմանագրահենքն է, բավականաչափ դժվար է ընթանում։