Նիկոլ Փաշինյանն առաջադրվեց ՀՀ վարչապետի թեկնածու

«Ելքը» խորհրդակցել է իրավաբանների հետ և որոշում է կայացրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. ԱԺ «Ելք» խմբակցությունը Նիկոլ Փաշինյանին առաջադրեց վարչապետի թեկնածու։ Այս պահին Փաշինյանը միակ առաջադրվածն է: Ինչպես Sputnik Արմենիային հայտնեց խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը, որոշումը պայմանավորված է իրավաբանների դիրքորոշմամբ:

«Իրավաբանների հետ խորհրդակցությունը հուշեց, որ պետք է առաջադրենք վարչապետի թեկնածու»,- ասաց նա:

Թեկնածուների առաջադրման ժամկետը լրանում է այսօր 18:00-ին:

Հիշեցնենք` վաղը` հոկտեմբերի 24-ին Ազգային ժողովը հատուկ նիստ կգումարի`ՀՀ վարչապետի ընտրության հարցով:

ԱԺ արտահերթ ընտրությունները վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ կկայանան դեկտեմբերի կեսին, եթե խորհրդարանը 2 անգամ անընդմեջ 2 շաբաթվա ընթացքում վարչապետ չընտրի: Այդ նպատակով Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 16-ին հրաժարական էր ներկայացրել: Վարչապետի ընտրության հարցով հատուկ նիստը կգումարվի վաղը` հոկտեմբերի 24-ին: Նիստի ժամը դեռ պաշտոնապես չի հայտարարվում: Վաղվա հատուկ նիստում վարչապետ չընտրելու դեպքում Ազգային ժողովը-ը ևս մեկ նիստ կգումարի 7 օր անց, որից հետո օրենքի ուժով խորհրդարանը կցրվի և կնշանակվեն ԱԺ արտահերթ ընտրություններ: