Washington Post–ի լրագրողին հրամայել էր սպանել ժառանգորդ արքայազնի խորհրդականը. ԶԼՄ

Սաուդացի լրագրող Ջամալ Խաշուկջիի սպանության մեջ կասկածվող խմբի ղեկավարը, սպանությունից անմիջապես հետո 4 անգամ Սաուդյան Արաբիայի ժառանգորդ արքայազն Մուհամեդ բեն Սալմանի գրասենյակ է զանգահարել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. Խաշուկջիի սպանությունը «պատվիրել է» ընդհանուր հետախուզության ծառայության ղեկավարի տեղակալ և միաժամանակ  Սաուդյան Արաբիայի ժառանգորդ արքայազնի խորհրդական Ահմեդ Ասիրին։

Քիմիկոսները Հայաստանից ու Բելառուսից կառաջարկեն իրենց մշակումը Սաուդյան Արաբիային

Այս մասին գրում է Sabah թերթը` հղում անելով իրավապահ մարմիններին մոտ կանգնած աղբյուրներին։

Լրագրողին սպանելու հրամանը ստացել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսության ատաշե Ահմեդ Աբդուլա Ալմուզաինին, որը Թուրքիայի ռեզիդենտ է։

Նշվում է, որ Ալմուզաինին մեկնել է Էր-Ռիյադ, որտեղ հրահանգներ է ստացել Խաշուկջիին վերացնելու մասին։ Բացի այդ, նրան 15 հոգուց բաղկացած թիմ են տրամադրել։

Սաուդացի լրագրող Ջամալ Խաշուկջիի սպանության մեջ կասկածվող խմբի ղեկավարը, սպանությունից անմիջապես հետո 4 անգամ Սաուդյան Արաբիայի ժառանգորդ արքայազն Մուհամեդ բեն Սալմանի գրասենյակ է զանգահարել։ Այդ մասին գրում է Times–ը։

Պարբերականի տվյալներով, Մահեր Աբդուլ Ազիզ Մութրեբը զանգահարել է արքայազնի գրասենյակի կառավարչի բջջային հեռախոսին։ Բոլոր զանգերը եղել են Ստամբուլում գտնվող Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսության շենքից` Խաշուկջիի սպանությունից անմիջապես հետո։

Թուրքիայում անհետացած լրագրողն, ամենայն հավանականությամբ, մահացել է. Թրամփ

Սպանված սաուդացի լրագրող Ջամալ Խաշուկջիի մարմինը հայտնաբերվել է հոկտեմբերի 16-ին Ստամբուլում տեղակայված Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսի նստավայրի տարածքում։

Ավելի վաղ ԶԼՄ–ները հայտնել էին, որ սաուդցի կորած լրագրող  Ջամալ Խաշուկջիին կտտանքների են ենթարկել, այնուհետև սպանել և մասնատել մարմինը։

The Washington Post ամսագրի սյունակագիր Ջամալ Խաշուկջին, ով 2017 թվականից բնակվում էր ԱՄՆ–ում, կորել էր հոկտեմբերի 2-ին։ Վերջին անգամ նրան տեսել են Ստամբուլում գտնվող Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսություն մտնելիս։ Նա եկել էր, փաստաթղթերի հետ կապված հարցեր պարզաբանելու համար։ Ավելի քան 2 շաբաթվա ընթացքում Թուրքիայում գտնվող սաուդյան դիվանագիտական առաքելության ղեկավարությունը պնդում էր, որ լրագրողը լքել է գերատեսչությունը։

Ավելի ուշ Սաուդյան Արաբիայի պետական ԶԼՄ–ները տարածեցին երկրի գլխավոր դատախազության հաղորդագրությունն այն մասին, որ, նախնական տվյալների համաձայն, Խաշուկջին ողջ չէ, իսկ նրա մահվան պատճառ է եղել հյուպատոսության աշխատակիցների հետ անսպասելի վեճը։