ՌԱԴԻՈ

Ենգիբարյան. «ՏԻՄ ընտրությունները անցան բավականին բարձր մակարդակով»

Վիկտոր Ենգիբարյանը Sputnik Արմենիայի եթերում իր կարծիքին է ներկայացնում ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ:
Sputnik
Վիկտոր Ենգիբարյան

Քարոզարշավի պրոցեսն ինքնին փոխված էր ամբողջությամբ: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց քաղաքական գործիչ Վիկտոր Ենգիբարյանը:

Ըստ նրա՝ ի տարբերություն նախկինի ցուցակներ կազմելու և անձնագրերի տվյալներ վերցնելու ամբողջ գործընթացի, այս անգամ, օրինակ` Արմավիրում, կարելի էր ականատես լինել մեծ երթերի ու քարոզարշավի այլ տարբերակների, որոնք կազմակերպում էին ոչ միայն «Իմ քայլը» դաշինքի կամ ՔՊ ներկայացուցիչները, այլ նաև հակառակորդները:

«Սա փաստում է, որ քարոզարշավի մշակույթը մեր երկրում ամբողջությամբ փոխվում է մեր երկրում՝ նույնիսկ համայնքային մակարդակով»,- ասաց Ենգիբարյանը: