Մանե Թանդիլյան
© Sputnik
«Մենք պետք է միջոցներ ձեռնարկենք, որպեսզի ծնողն իմանա, որ երեխան պաշտպանված է լինելու։ Թե ինչպես և ինչ միջոցներով, դեռ քննարկման առարկա է»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանը:
Թանդիլյանը շեշտեց, որ ամեն բան անելու է, որ երեխան մեծանա ծնողի հետ:
«Ես վստահ եմ, որ եթե այս երեխաները լույս աշխարհ են եկել, ուրեմն ծնողն ունի մայրական զգացմունքներ»,- ասաց նախարարի պաշտոնակատարը:
Նա վստահեցրեց, որ այդ հարցով ինքը կհանդիպի քննչական կոմիտեի աշխատակիցների հետ՝ ծնողների և երեխաների համար լավագույն լուծումը գտնելու համար: