ՌԱԴԻՈ

Ջամալյան. «Ադրբեջանի պարագայում այդ ամենն արվել է գեղեցիկ ժպիտներով քողարկված»

Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է ահաբեկիչների ներթափանցման ռիսկերի, նրանց դիմակայելու մեթոդների ու եղանակների մասին:
Sputnik
Դավիթ Ջամալյան

Ըստ Ջամալյանի` երբ խոսվում է միջազգային ահաբեկչության մասին, այդ բավականին աբստրակտ տերմինի տակ պետք է միշտ աշխարհաքաղաքական ենթատեքստ տեսնել։

«Ահաբեկչական խմբավորումները հենց այնպես, օդից չեն առաջանում։ Բազմաթիվ նպաստավոր պայմանների հետևանքով դրանք ծավալվում են և, որպես կանոն, ուղղվում ինչ-որ մեկի դեմ»,- ասա նա։

Ջամալյանի խոսքով` եթե խոսենք Վրաստանի և Ադրբեջանի մասին, խնդիրը հստակ է. նրանք ներգրավված են եղել ռուսական պետականության թուլացման աշխարհաքաղաքական պրոցեսին, ըստ էության` գիտակցաբար, պարզապես` քողարկված։

«Այդ ահաբեկչական խմբավորումները հակառուսական կենտրոնների կողմից սնուցվել ու աճեցվել են Ռուսաստանի դեմ, ըստ էության, այդ պետությունները, իրենց իսկ շահերից ելնելով` նպաստել են, որ այդկերպ իրենց մրցակցին կամ հակառակորդին թուլացնեն»,- ասաց Ջամալյանը։

Նրա խոսքով` Վրաստանում միշտ ակնհայտ են եղել հակառուսական տրամադրությունները։ Իսկ Ադրբեջանի պարագայում այդ ամենը արվել է գեղեցիկ ժպիտներով քողարկված։