Մամուլի ասուլիս. «Եվրասիական շաբաթվա արդյունքները Հայաստանում»

Հոկտեմբերի 23-ին, ժամը 16.00-ին Մերիդիան էկսպո-կենտրոնում (Ոսկերիչների, 1) «Եվրասիական շաբաթ 2018» ցուցահանդեսային միջազգային համաժողովի շրջանակում կկայանա ԵՏՀ առևտրի նախարար Վերոնիկա Նիկիշինայի մամուլի ասուլիսը:
Sputnik

Մամուլի ասուլիսի ընթացքում Նիկիշինան կամփոփի համաժողովի նախնական արդյունքները, կպատմի այս տարվա նվաճումների, հիմնական քննարկվող հարցերի մասին:

Բացի այդ, Վերոնիկա Նիկիշինան լրագրողներին կհանձնի պատվոգրեր՝ ինտեգրացիոն օրակարգի լուսաբանման հարցում բարձր պրոֆեսիոնալիզմի և ստեղծագործական մոտեցման համար: