Ասուլիս. «Ինչպես կարող են իրար օգտակար լինել Հայաստանի մարզերը և Սարատովի շրջանը»

Հոկտեմբերի 23-ին, ժամը 11.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա մամուլի ասուլիս` նվիրված Հայաստանի մարզերի և Սարատովի շրջանի միջև տնտեսական համագործակցության հարցերին:
Sputnik

Հայաստան կատարած այցի մասին կպատմեն Սարատովի շրջանի կառավարության ղեկավարի առաջին տեղակալ Վադիմ Օյկինը և Սարատովի շրջանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Ալեքսեյ Անտոնովը։ Ասուլիսին կմասնակցի ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահի խորհրդական Լիլիա Գևորգյանը:

Մամուլի ասուլիսին կմասնակցեն նաև Սարատովի շրջանի տնտեսական զարգացման նախարարի խորհրդական Յուրի Արշինովը, Սարատովի շրջանի զարգացման կորպորացիա ԲԸ-ի տնօրեն Վասիլի Բերեգովսկին, Սարատովի շրջանի սատարման կենտրոն ՀԿ-ի տնօրեն Նատալյա Կորնիենկոն, գործարարներ:

Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35

Հասցե` Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ։

Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել՝ հայտ ուղարկելով v.aloyan@sputniknews.com էլետրոնային հասցեով: