«Շմայսի» եղբայրներին վկայի կարգավիճակով են ՀՔԾ կանչել

Նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի եղբայրներին ցուցմունք տալու համար Հատուկ քննչական ծառայություն են կանչել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի — Sputnik. ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս) եղբայրներին` Մուրադին, Զարզանդին, Սահակին ու Լյովային, հարցաքննում են մի քրեական գործի շրջանակում։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ հատուկ քննչական կոմիտեի ներկայացուցիչ Մարինա Օհանջանյանը։

«Թե որ գործի մասին է խոսքը, տվյալ պահին չեմ կարող ասել։ Նրանց որպես վկա են հրավիրել», — ասաց նա։

Այգեկի գյուղապետ Վարուժան Աբրահամյանն ավելի վաղ Sputnik Արմենիային հայտնել էր, որ նրանց տարել են դիմակավորված անձինք։ Գյուղապետը դեպքի առնչությամբ այլ մանրամասներ չէր հայտնել։

Ավելի ուշ պարզվել էր, որ նրանց բերման են ենթարկել ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները։ Նախկին պատգամավորը դեռ լռում է։