ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում այսօր առավոտյան տեղի է ունեցել կուսակցության Գործադիր մարմնի նիստը։ Facebook սոցիալական ցանցում գրել է կուսակցության փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը։
Նիստում քննարկվել և հաստատվել է Հայաստանի Հանրապետական կուսակցության դիրքորոշումը Կառավարության կողմից Ազգային ժողով ներկայացված Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ։
Աշոտյանը նշում է, որ այդ դիրքորոշումը պաշտոնապես կհրապարակվի ԱԺ–ի այսօրվա արտահերթ նիստում։