Էջմիածնում հաղթել է կին քաղաքապետը

Նա առավելագույն քվեներ է ստացել ՏԻՄ ընտրությունում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Էջմիածնի քաղաքապետի ընտրություններում, նախնական տվյալներով, հաղթել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից առաջադրված Դիանա Գասպարյանը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնում է, որ ըստ նախնական տվյալների` նա ստացել է 8076 քվե: Երկրորդ տեղում Սուրեն Մուրադյանն է՝ 3699 ձայնով:

ԿԸՀ-ի նախնական տվյալների համաձայն` ընտրելու իրավունք ունեցող 45278 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 15826-ը (ընդհանուր թվի 34,95 տոկոսը)։
Էջմիածնի քաղաքապետի արտահերթ ընտրություններում մասնակցել են 12 թեկնածու:

«Սիրելի՛ էջմիածնեցիներ, սիրում եմ բոլորիդ և ծառայում եմ յուրաքանչյուրիդ»,- Facebook սոցիալական ցանցում գրել է Գրիգորյանը։

Հիշեցնենք` ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերի 49 համայնքներում երեկ` հոկտեմբերի 21-ին, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ էին: