Շարմազանովը մեկնել է Ռուսաստան

Էդուարդ Շարմազանովը կմեկնի Սանկտ Պետերբուրգ և Մոսկվա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինի հրավերով հոկտեմբերի 22-ին մեկնել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ կմասնակցի ՀԱՊԿ ԽՎ խորհրդի և լիագումար նիստերի աշխատանքների կազմակերպմանն առնչվող խորհրդակցությանը:

ՀՀԿ–ն գործադիր մարմնի նիստ է անցկացրել. ի՞նչ են քննարկել նրանք

ՀՀ ԱԺ հանրության և լրատվության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ այցի ընթացքում նախատեսվում է հանդիպում ՀԱՊԿ ԽՎ պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինի և ԱՊՀ ՄԽՎ գլխավոր քարտուղար Յուրի Օսիպովի հետ:

Այնուհետև ՀՀ ԱԺ փոխնախագահը Ռուսաստանի պատմական միության նախագահության անդամ, «Հայրենիքի պատմություն» ֆոնդի գործադիր տնօրեն Կոնստանտին Մոգիլևսկու հրավերով կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու հայ-ռուսական ավանդական հարաբերություններին, երկու ժողովուրդների մշակութային առնչություններին և պատմական այլ թեմաների նվիրված համաժողովին, որտեղ հանդես կգա ելույթով: