Խոշոր ավտովթար Դիլիջանի թունելում. երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է

Բախվել են Skania-ն, ВАЗ 2106-ն ու փայտով բարձված ГАЗель-ը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի — Sputnik. Խոշոր ավտովթարի պատճառով Դիլիջանի թունելում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ինչպես են հանգցրել Դիլիջանի թունելում բռնկած հրդեհը. տեսանյութ

Այսօր` հոկտեմբերի 22-ին, 07։40-ի սահմանում բախվել են Skania մակնիշի 35 VG 960 համարանիշի, ВАЗ 2106 մակնիշի 32 ԼՕ 635 համարանիշի և բեռնատար ГАЗель մակնիշի 35 CT 679 համարանիշի ավտոմեքենաները։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։

Բեռնատար ГАЗель-ը բարձված է եղել փայտով։