ՀՅԴ-ն որոշել է մասնակցել ԱԺ արտահերթ ընտրություններին. հայտարարություն

Դաշնակցության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ կուսակցությունը, որպես ընդդիմություն, մշտապես հանդես է գալու իր սկզբունքային դիրքորոշումներով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի — Sputnik. ՀՅԴ-ն որոշել է մասնակցել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին: Այս մասին որոշում է կայացվել ՀՅԴ Հայաստանի 22-րդ արտահերթ Գերագույն ժողովում:

ՀՀԿ-ն վարչապետի ընտրության օրն անակնկալ չի մատուցի

Միաժամանակ, ժողովն արձանագրել է, որ անընդունելի է ընթացիկ դեկտեմբերին՝ առանց օրենսդրական լիարժեք փոփոխությունների, շտապողական արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը,

ՀՅԴ-ն իր մտահոգությունն է հայտնում կառավարության գործունեության ծրագրում ամրագրված ազատ, արդար, թափանցիկ և մրցակցային ընտրությունների անցկացման համար անհրաժեշտ երաշխիքների ոչ լիարժեք ապահովման կապակցությամբ,

Հայտարարության մեջ նշված է, որ Դաշնակցությունը, որպես ընդդիմություն, անկախ ընտրությունների արդյունքներից, մշտապես հանդես է գալու իր սկզբունքային դիրքորոշումներով, հետևողական և վճռական քայլերով»:

Հիշեցնենք` ԱԺ արտահերթ ընտրությունները վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ կկայանան դեկտեմբերի կեսին, եթե խորհրդարանը 2 անգամ անընդմեջ 2 շաբաթվա ընթացքում վարչապետ չընտրի: Այդ նպատակով էր Փաշինյանը հոկտեմբերի 16-ին հրաժարական ներկայացրել: Վարչապետի ընտրության հարցով Սահմանադրության պահանջով հատուկ նիստը, նախնական հաշվարկով, կգումարվի հոկտեմբերի 24-ին: Իսկ վարչապետ չընտրելու դեպքում ԱԺ-ն ևս մեկ նիստ կգումարի 7 օր անց, որից հետո օրենքի ուժով խորհրդարանը կցրվի: