«Երևանը միշտ չէր այսպիսին»․ ժամացույցի ագռավներն ու ուրվական դարձած հուշարձանները

Главные часы Республики
Երևանը Հռոմից հին է. մայրաքաղաքի պատմության մասին հիմնականում կարելի է դատել՝ արխիվային նյութեր թերթելիս։ Շատ հուշարձաններ, որոնք քաղաքին յուրահատուկ կոլորիտ կհաղորդեին, ուրվական են դարձել։
Sputnik

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Երևանի միշտ չէ, որ կառուցապատված է եղել նոր շենքերով ու զուրկ է եղել հին կառույցներից ու հին հուշարձաններից։ Իսկ դուք գիտե՞ք, որ քաղաքի առաջին ժամացույցը տեղադրված էր Երևանի ոստիկանության շենքի վրա՝ Ազգային պատկերասրահի տեղում, իսկ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում եզակի մատուռի հիշատակին խաչքար է տեղադրվել։

Երևանի 2800-ամյակի առթիվ Sputnik Արմենիան ներկայացնում է քաղաքի ամենախոշոր հուշարձաններն ու դրանց հետ կապված պատմությունները։

Գեթսեմանի մատուռ

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տեղում եզակի մատուռ է եղել։ Մատուռը կառուցվել էր XII դարի վերջին XIII-ի սկզբին՝ Երևանի Շահար թաղամասի կենտրոնում։ «Շահար» նշանակում է «կենտրոն»։

Гефсиманская часовня
Гефсиманская часовня

«1679 թվականի կործանիչ երկրաշարժի հետևանքով մատուռը քանդվել է, սակայն ավելի ուշ տեղացիները վերականգնել են այն։ Մատուռի շուրջը երևանյան  գերեզմանատունն էր՝ բազում տապանաքարերով։ Գերեզմաններից մեկը պատկանում էր մի մարդու, որը եղել էր Գեթսեմանի այգիներում՝ Իսրայելում», — Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Երևանի պատմության թանգարանի «նոր պատմության» բաժնի պետ Սուսաննա Հարությունյանը։

Հարությունյանն ասաց, որ դա բավականին հազվադեպ երևույթ էր, որ հայերը Իսրայել գնային, այդ պատճառով  վերականգնելուց հետո մատուռն անվանեցին Գեթսեմանի մատուռ։

Այն կանգուն էր մինչև XX դարի 20-30 թվականները։ Ըստ գլխավոր նախագծի՝ մատուռի վայրում կառուցվեց օպերայի և բալետի գործող թատրոնի շենքը։ Սակայն ի հիշատակ մատուռի՝ շենքում փոքր խաչքար է տեղադրվել։

Պողոս Պետրոս եկեղեցի

Սուրբ Պողոս Պետրոս եկեղեցին մոռացության մատնված ևս մի կառույց է։ Միջնադարյան Հայաստանի ժամանակաշրջանի այդ եզակի եկեղեցին կառուցվել էր V դարում։

Церковь Сурб Погос-Петрос

«Ի սկզբանե ենթադրում էին, որ եկեղեցին կառուցվել է XVII թվականին։ Գլխավոր նախագծով նախատեսված էր քանդել եկեղեցին։ Հենց քանդելու ժամանակ էլ տակի շերտերում հայտնաբերվել են V դարի որմնանկարները», — ասաց Հարությունյանը։

Պարզվեց, որ 1679 թվականի երկրաշարժի ժամանակ եկեղեցին շատ էր տուժել։ Այն ժամանակ քաղաքացիներն իրենց ուժերով վերականգնել էին եկեղեցին ու XVII դարի տարրել մտցրել։

«Այդ եկեղեցին եզակի էր, քանի որ փաստորեն ամենահինն էր ու Երևանի առաջին հոգևոր կենտրոն է հանդիսացել», — ասաց Հարությունյանը։

Здание ереванской средней школы Гаянян во дворе церкви Погос-Петрос. Национальный архив Армении

Նրա խոսքով՝ տարիներ շարունակ համարվում էր, որ միջնադարյան Հայաստանում  Երևանը հոգևոր ու մշակութային կենտրոն չի եղել։ Իսկ այդ եկեղեցին հակառակն ապացուցեց։ Եկեղեցին կանգուն էր մինչև 1930 թվականը։

Ղանթար ու Երևանի քաղաքային շուկա

Երևանի կենտրոնում գտնվող մանկական այգում զբոսնելիս այսօր անհնար է պատկերացնել, որ դեռևս մի քանի դար առաջ այստեղ մեծ աղմկոտ շուկա էր։ Այնտեղ «Ղանթար» կոչվող կշեռք կար։  Դա մինչև երկու մետր բարձրություն ուներ ու նախատեսված էր ծանր բաներ կշռելու համար։ Իսկ կողքը կար փոքր կշեռք՝ «միզան»։

Большой ереванский рынок

«Երևանի ամենահին ու ամենամեծ շուկան գտնվում էր մանկական այգում, Երևանի կենտրոնում՝ Շահումյանի արձանի հետևում։ Այդ կշեռքի հեղինակը՝ ոմն Բախտովն է եղել։ Երևանցիները հաճախ էին շուկայի մոտ հանդիպում նշանակում», — ասաց Հարությունյանը:

Ժողովուրդն ասում  էր՝ գնանք ղանթարի մոտ, ինչը նշանակու էր՝ գնանք շուկա։

Քաղաքի առաջին ժամացույցը

Քչերը գիտեն, որ Ազգային պատկերասրահի տեղում ժամանակին ոստիկանության առաջին շենքն էր։ Դրա վրա էր տեղադրված քաղաքի առաջին ժամացույցը: Այն ձեռք էր բերվել քաղաքացիների գումարով՝ 875 ռուբլով, Թիֆլիսի հայտնի ժամագործ Գենեից։

«1891 թվականին քաղաքապետ Լևոն Տիրանյանի նախաձեռնությամբ Երևանի քաղաքային դուման որոշում է կայացրել քաղաքային ժամացույց գնել», — ասաց Հարությունյանը։

Ժամացույցը Թիֆլիսից բարեհաջող հասավ Երևան, սակայն տեղադրման ժամանակ ապակին կոտրվեց։ Հարությունյանը խոստովանում է, որ Երևանում այն ժամանակ կային բազում ագռավներ, որոնք կանգնում էին սլաքների վրա ու անընդհատ փոխում ժամը։

«Պատկերացնու՞մ եք՝ ինչքան երևանցի էր ուշանում, քաղաքում խառնաշփոթ էր տիրում։ Որոշում կայացվեց պահակ նշանակել, որը պետք է զենքով շրջեր ժամացույցի մոտ ու հենց ագռավները շատ կուտակվեին՝ օդ կրակեր», — պատմում է Հարությունյանը։

Այսպես քաղաքի առաջին ժամացույցը հսկում էին մինչև 1931 թվականը։

Այդ տարի ոստիկանության շենքը քանդեցին ու դրա տեղը Ազգային պատկերասրահը կառուցեցին։ Այսօր 1 մետր 22 սանտիմետր շառավղով, ու 40-45 սանտիմետրանոց սլաքներով ժամացույցը գտնվում է Երևանի պատմության թանգարանում։

Սպայի տուն ու Ջանփոլադյանի թատրոն

Քաղաքային թատրոնի առաջին շենքը գտնվում էր Վազգեն Սարգսյանի փողոցի վրա՝ Երևանի կենտրոնում։ Այսօր դրա տեղը Piazza Grande բիզնես կենտրոնն է։

«Շենքը կառուցվել էր 1838-1842 թվականներին, սակայն՝ որպես Երևանի նահանգի առաջին դպրոց։ Այն գործում էր մինչև 1842 հայտնի գրող Խաչատուր Աբովյանի տեսչության ներքո»,- ասաց Հարությունյանը։

Շենքը П-աձև էր, դրա երկու մասերում դպրոց էր, իսկ մի մասում Աբովյանն էր ապրում։ 1868 թվականին դպրոցը դարձավ նախավարժարան, իսկ 1881 թվականին՝ վարժարան ու այդպես գործեց մինչև 1905 թվականը։

«XX դարի սկզբին մի քանի գործարար գնում են այդ շենքը, նրանց թվում էր Եսայի Ջանփոլադյանը։ Իր մասը նա տվեց քաղաքային թատրոնին, ու նաև առաջին քաղաքային ակումբին, որտեղ հավաքվում էին տարբեր երկրների ներկայացուցիչները», — ասաց Հարությունյանը։

Ավելի ուշ այստեղ գործում էին Երևանի առաջին կինոթատրոնները՝ «Իլուզիոնն» ու «Ապոլլոնը»։ Ավելի ուշ շենքն անվանեցին «Սպայի տուն», իսկ այսօր անվանումն ընդհանրապես փոխվել է։

Երևանի բերդ

Եվս մեկ հուշարձանից, որը կարող էր զարդարել մեր քաղաքն ու դառնալ կարևորագույն զբոսաշրջային վայրերից մեկը, Երևանի բերդից այսօր մնացել է միայն մի քանի պատ ու Կարմիր կամուրջը, որը միացնում է բերդը քաղաքի մնացած մասին։

Макет Эриваньской крепости

«Բերդը գտնվում էր այսօրվա «Նոյ» գործարանի, «Գլենդել հիլզ» թաղամասի տեղում ու յոթ հեկտար տարածք էր զբաղեցնում», — ասաց Հարությունյանը։

Բերդն առաջին անգամ հիշատակվում է VII դարում։ Այն կառուցել են հայ վարպետները։ Ավելի ուշ այնտեղ ռազմական հոսպիտալ է եղել։ 1864 թվականին բերդը քանդելու մասին որոշում է կայացվել։