Երևանի գլխավոր ճարտարապետ է նշանակվել Արթուր Մեսչյանը

Մեսչյանը երկուշաբթի օրվանից կանցնի աշխատանքի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի — Sputnik. Երևանի գլխավոր ճարտարապետ է նշանակվել Արթուր Մեսչյանը: Այս մասին տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատել է Արթուր Մեսչյանը:

Երևանը՝ ջրի քաղաք, Բաքուն՝ կրակի. Հայկ Մարությանը մայրաքաղաքի նոր «այցեքարտն» է նշմարում

Հարցին, թե նրան առաջարկվել է Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը, նա ասել է. «Ինձ ոչ միայն առաջարկվել է, այլև ես վաղվանից անցնում եմ աշխատանքի: Ինձ նշանակելու մասին հրամանը կհրապարակվի վաղը»:

Նշենք, որ 1996 թ. Արթուր Մեսչյանը ՀՀ կառավարությունից հրավեր էր ստանում զբաղեցնելու Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը։ Վերադառնալով Հայաստան՝ նա սկսել էր գործունեությունը որպես գլխավոր ճարտարապետ, սակայն 1997 թվականի փետրվարին հրաժարվել է  պաշտոնից և վերադարձել Բոստոն։

Արթուր Մեսչյանը Մատենադարանի նոր մասնաշենքի ճարտարապետն է: Բացի այդ, 2015 թ. հունվարի 29-ին Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում բացված Կոմիտաս վարդապետի թանգարանի ճարտարապետը կրկին Արթուր Մեսչյանն է։

Հիշեցնենք, որ 2013թ. օգոստոսի 8-ից Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետն էր Տիգրան Բարսեղյանը: