ՌԱԴԻՈ

Ոչ ֆորմալ կրթությունը բուհերում. բարիք թե՞... Sputnik–ի հյուրը Լևոն Բաբայանն է

Ի՞նչ կարելի էր սովորեցնել ԱԺ պատգամավորներին, եթե այնտեղ ևս լիներ ոչ ֆորմալ կրթության կենտրոն։ Այս և այլ հարցերի պատասխանը տալիս է Sputnik Արմենիայի «Ռակուրս» հաղորդաշարի հյուրը` ԵՊԼՀ Կարիերայի կենտրոնի ղեկավար Լևոն Բաբայանը։
Sputnik

Կարիերայի կենտրոնները որքա՞ն են նպաստում տղաների բանակից խուսափելուն, արտագաղթին և ուղեղների արտահոսքին, հնացե՞լ է արդյոք բուհական կրթությունը (օրինակ՝ թարգմանիչ ծրագրերը գալիս են փոխարինելու թարգմանիչներին), ի՞նչ կարելի էր սովորեցնել ԱԺ պատգամավորներին, եթե այնտեղ ևս լիներ ոչ ֆորմալ կրթության կենտրոն, կարիերիստը մարդու վատագույն տեսակն է, թե՞… Լևոն Բաբայանը գիտի այս հարցերի պատասխանները։

Հաղորդավար՝ Հայկ Կիրակոսյան