Հոր հրացանը լիցքավորելու ժամանակ 14–ամյա տղան կրակել է ինքն իրեն

Վանաձորում 9-րդ դասարանցի տղան հրազենային վնասվածք է ստացել հորը պատկանող օդաճնշիչ հրացանից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի — Sputnik. Վանաձորում 14-ամյա տղան հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։

Պայթուցիկ՝ Դավթաշենի կամրջի տակ. փրկարարները սահմանազատել են տարածքը

shamshyan.com կայքի տեղեկություններով, երեխան վիրավորվել է իրենց տանը, հորը պատկանող օդաճնշիչ հրացանը լիցքավորելու ժամանակ։ Տղան անզգուշաբար կրակել ու ինքն իրեն վնասել է:

Գնդակը դիպել ու վնասել է երեխայի ձախ ոտքի փափուկ հյուսվածքները։

Կայքի տեղեկություններով, երեխան սովորում է Վանաձորի հիմնական դպրոցներից մեկի 9-րդ դասարանում: