Փաշինյանը կբախվի քաղաքական վակուումին․ քաղաքագետը երկու սցենար է կանխատեսում

Փաշինյանի պոպուլյարության ու մնացած ուժերի շանսերի չնչին լինելու ֆոնին, օրենքի ուժով որպես ընդդիմություն, խորհրդարան կանցնեն սեր չվայելող, իրենց սպառած կուսակցությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Հայաստանում հիմա տիրող հեղափոխական ցնծությունը կողմնակի էֆեկտ ունի, որը կանդրադառնա դեկտեմբերին կայանալիք ԱԺ ընտրությունների վրա։

Փաշինյան. ժողովրդի կամքով իշխանության հասած ուժը ժողովրդի կամքով էլ պիտի հեռանա

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ու նրա շնորհիվ՝ նրա թիմի բարձր վարկանիշը թույլ է տալիս հիմա կանխատեսել, որ այն խլացուցիչ հաղթանակ կտանի ընտրություններում։ Հայտնի է, որ Երևանի քաղաքապետի ընտրություններում, որը խորհրդարանական ընտրությունների «գլխավոր փորձ» էին անվանում, «Իմ քայլը» փաշինյանական դաշինքի թեկնածուն ստացավ ձայների 82%-ը։

Հիմա պատճառ չկա կասկածելու, որ այդ արդյունքը, թող նույնիսկ փոքր տարբերությամբ, կկրկնվի համապետական ընտրություններում։ Փաշինյանը օրերս հարցազրույցներից մեկում չբացառեց, որ խորհրդարանական ընտրությունները նույն ձևաչափով կանցնեն։ Դիտորդները նշում են, որ մեծ տարբերությամբ «Իմ քայլը» դաշինքի հաղթանակը կհանգեցնի քաղաքական մենաշնորհի՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Կառավարման խորհրդարանական համակարգի դեպքում զսպող գործոնների ու հակակշիռների իրական բացակայությունն անթույլատրելի է։

Քաղաքագետ Մանվել Սարգսյանը կարծում է, որ Փաշինյանի քաղաքական մենաշնորհի մասին խոսացող մարդիկ հիմնվում են Երևանի քաղաքապետի արդյունքների վրա։

Չի կարելի դա բառի դասական իմաստով ընտրություն անվանել։

«Ժողովուրդն անտեսեց, այլ քաղաքական ուժերին անվստահության քվե հանձնեց ու աջակցեց Նիկոլ Փաշինյանի թիմին։ Քաղաքապետի ընտրությունները Փաշինյանի հեղափոխական ուղղության աջակցության օգտին հանրաքվե էր։ Նույնը տեղի կունենա խորհրդարանական ընտրություններում միայն ավելի մեծ ծավալով», — ասաց Սարգսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում։

ՀՅԴ, ՍԴՀԿ և ՌԱԿ ներկայացուցիչները կարևորել են Փաշինյանի այցը Լիբանան

Սակայն ըստ օրենքի մանդատների 30%-ը պետք է լինեն ընդդիմադիր խմբակցությունների մոտ։ Դա նշանակում է, որ Փաշինյանի պոպուլյարության ու մնացած ուժերի շանսերի չնչինության ֆոնին, օրենքի ուժով՝ որպես ընդդիմություն, խորհրդարան կանցնեն սեր չվայելող, իրենց սպառած կուսակցությունները։

«Որպես հետևանք խորհրդարանոմ շատ անորակ ընդդիմություն է լինելու։ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքի ցուցակն էլ ավելի լավ վիճակում չէ։ Դա մեծ հաշվով նույնպես արագորեն ձևավորված քաղաքական ուժ է։ Մենք չգիտենք՝ ինչ կադրեր ու ինչ դեմքեր են հայտնվելու այդ ցուցակում։

Նա նշում է, որ թեև ձևականորեն Հայաստանում խորհրդարանական կառավարման համակարգ է, որտեղ հիմնական գործողները կուսակցություններն են, Հայաստանում դեռ որոշ ժամանակ ներքաղաքական իրավիճակը մեկ մարդ է թելադրելու՝ Նիկոլ Փաշինյանը։

«Իսկ Ադրբեջանը պատրա՞ստ է փոխզիջումների». Փաշինյանը խոսել է Արցախը «ծախելու» վարկածի մասին

«Վերջին խոսքն ինքն է ասելու։ Դժվար է ասել, որքան դա կտևի, բայց սկզբում այդպես է լինելու», — ավելացրեց մեր զրուցակիցը։

Խորհրդարանական կառավարման ձևը ենթադրում է, որ հասուն կայացած կուսակցական համակարգ կա։ Հայաստանում այդպիսի համակարգ չկա, ինչը Սարգսյանի կարծիքով, վտանգավոր է։ Միաժամանակ ցանկացած հեղափոխություն վակուում է ստեղծում։ Ժամանակի ընթացքում նոր քաղաքական ուժերը լրացնում են այն։ Իսկ մինչ այդ ամեն ինչ հիմնված է լինելու մեկ մարդու վրա։

Քաղաքագետի կարծիքով՝ դրական սցենարի դեպքում կարող են հայտնվել նոր ուժեր առողջ գաղափարներով, որոնք գործող խանության իրական հակակշիռը կլինեն։ Զուգահեռաբար խորհրդարանի ներսում կարող են ոչ ֆորմալ դաշինքներ ստեղծվել։ Բացասական սցենարի դեպքում Հայաստանում կլինի նույն իներտ ու անողնաշար ընդդիմությունը, որը կար Հանրապետական կուսակցության ու Սերժ Սարգսյանի իշխանության օրոք։