Փաշինյանը սեր է խոստովանել Երևանին

Աշխատանքային այցով Լիբանանում գտնվող Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Երևանի տոնը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբեր — Sputnik. ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, որն այս օրերին Հայաստանում չէ, ֆեյսբուքում շնորհավորել է Երևանի տոնն ու իր սերը հայտնել մայրաքաղաքին:

«Շնորհավոր տոնդ Երեւան: Սիրում եմ քեզ»,- գրել է Փաշինյանը: Նա նաև հրապարակել է «Էրեբունի Երևան» երգի տեսահոլովակը, որը ստեղծվել էր Երևանի ավագանու 2017թ-ի «Ելք» դաշինքի քարոզարշավի շրջանակներում: Տեսահոլովակում նկարահանվել էին այսօր արդեն բարձրաստիճան պաշտոններ զբաղեցնող անձինք`փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ԿԳ նախարար Արայիկ Հարությունյաը, Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը:

«Էրեբունի Երևան» երգը, որն այսօր արդեն Երևանի հիմնն է, ստեղծվել է 1968թ-ին Երևանի 2750- ամյակի առիթով: Երգի բառերի հեղինակն է Պարույր Սևակը, երաժշտության հեղինակը` կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանը: