Երևանը՝ ջրի քաղաք, Բաքուն՝ կրակի. Հայկ Մարությանը մայրաքաղաքի նոր «այցեքարտն» է նշմարում

Երևանի քաղաքապետը համարում է, որ 2800-ամյակի կապակցությամբ Երևանի համար լավագույն նվերը «թավշյա հեղափոխությունն» էր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի — Sputnik. Հայկ Մարությանը որոշել է անձամբ զբաղվել Երևանում հեծանվային սպորտի ժողովրդականացումով ու անձամբ գլխավորեց  մայրաքաղաքի 2800-ամյակին նվիրված հեծանվավազքը։

Айк Марутян на велопробеге «Я влюблен в тебя, Ереван»

Քաղաքապետը Հանրապետության հրապարակից իր դեղին հեծանիվով ուղևորվեց դեպի «Էրեբունի» թանգարան-ամրոց՝ մայրաքաղաքի օրհներգի ներքո։

Հեծանվորդները նրան շնորհավորական գրություն հանձնեցին ու շնորհակալություն հայտնեցին այդ մարզաձևի զարգացման մեջ ներդրում անելու համար։

Հայկ Մարությանի մասնակցությամբ հեծանվավազը մեկնարկեց. տեսանյութ

Մարությանը կոչ արեց քաղաքացիներին ավելի ակտիվ զբաղվել սպորտով, հատկապես, հեծանվասպորտով, որն ինչպես պարզվեց, սիրում են նրա ընտանիքի բոլոր անդամները։

Այս փոքրիկ գաղտնիքը Երևանի նոր քաղաքապետը բացահայտեց լրագրողներին հեծանվավազքից առաջ։

«Կարևոր է գիտակցել, որ հեծանիվը տրանսպորտային միջոց է, որը կարող է օգնել բեռնաթափել Երևանի տրանսպորային ցանցը ու պահպանել շրջակա միջավայրը», — ասաց նա ու ավելացրեց, որ քաղաքային նոր իշխանությունները կանեն ամեն ինչ՝ հեծանիվային մշակույթը զարգացնելու համար։

Երևանի 2800-ամյակի կապակցությամբ լավագույն նվերը, նրա կարծիքով, «թավշյա հեղափոխությունն» էր։ Նա Երևանին բարեկեցություն ու զարգացում մաղթեց։ Քաղաքապետը խոստացավ նաև վերականգնել բոլոր հին շենքերը, որոնք հնարավոր է վերականգնել։

Айк Марутян на велопробеге «Я влюблен в тебя, Ереван»

Մարությանը կարծում է, որ Երևանի այցեքարտը պետք է դառնա ջուրը։

«Կարծում եմ՝ մեր այցեքարտը պետք է դառնան շատրվաններն ու ցայտաղբյուրները։ Երևանը ջրի քաղաք է, Բաքուն՝ կրակի, հետոն՝ ինքներդ գիտեք»,  —ասաց Մարությանը։

Քաղաքապետը կոչ արեց քաղաքացիներին տանը չնստել, դուրս գալ փողոց ու զգալ մայրաքաղաքի տոնական տրամադրությունը։ Նրա խոսքով՝ այսօր հետաքրքիր բազում միջոցառումներ են լինելու։