Գեղարքունիքում մեքենան գլորվել է ձորը. բժիշկները պայքարում են հոր ու փոքրիկի կյանքի համար

Մեքենան մի քանի պտույտ գլորվելով` հայտնվել է ձորակում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի — Sputnik. Թթուջուր գյուղի բնակիչ, 56-ամյա Մայիս Ջհանգիրյանը իր վարած ԳԱԶ-52 մակնիշի, առանց համարանիշի ավտոմեքենայով, Ճամբարակ-Թթուջուր-Բերդ ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, և մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել ձորակում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 20-ին, ժամը 12:00-ի սահմանում։

Վարորդ Մ. Ջհանգիրյանն ու ուղևորը` 9 տարեկան Ալբերտ Ջհանգիրյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ճամբարակի բժշկական կենտրոն:

Կայքի տեղեկություններով, վիրավորները հայր և որդի են:

Այժմ բժիշկները պայքարում են նրանց կյանքը փրկելու համար։