Երևանը 24 քույր ունի. լուսանկարներ

Sputnik

Երևանն ունի 24 քույր քաղաք: Համագործակցության առաջին արձանագրությունը կնքվել է Կարարայի (Իտալիա) հետ 1973թ. սեպտեմբերի 12-ին:

Քույր քաղաքներ հռչակելու վերջին համաձայնագիրը ստորագրվել է 2015թ.հոկտեմբերի 9-ին` ՌԴ Վոլգոգրադ քաղաքի հետ:

Քույր քաղաքների համագործակցության շրջանակներում ներառված են առևտրատնտեսական, գիտատեխնիկական, մշակույթի, առողջապահության, զբոսաշրջության, շինարարության և այլ ոլորտներ:

1 / 24
1973թ. սեպտեմբերի 12-ին Երևանի և Կարարայի միջև կնքվել են արձանագրություններ համագործակցության սկզբունքների վերաբերյալ։
2 / 24
Երևանի և Մադագասկարի մայրաքաղաք Անտանանարիվուի միջև համագործակցությունն սկսվել է 1981 թվականից` համապատասխան հուշագրով:
3 / 24
Երևանի և Քեմբրիջի միջև 1987թ. հոկտեմբերի 5-ին կնքվել է բարեկամության և համագործակցության մասին պայմանագիր:
4 / 24
Երևանի և Մարսելի միջև համագործակցության առաջին համաձայնագիրը կնքվել է 1992թ. հունիսի 25-ին, այնուհետև 1994թ. հունվարի 21-ին Մարսելում թարմացվել է:
5 / 24
Երևանի և Ստավրոպոլի միջև 1994թ. հոկտեմբերի 28-ին Երևանում կնքվել է համաձայնագիր` «ՀՀ Երևանի քաղխորհրդի գործադիր կոմիտեի և ՌԴ Ստավրոպոլ քաղաքի ադմինիստրացիայի միջև բարեկամության և համագործակցության հաստատման մասին»:
6 / 24
Երևանի քաղխորհրդի և Սպահանի քաղաքապետարանի միջև 1995թ. մայիսի 5-ին ստորագրվել է համագործակցության համաձայնագիր:
7 / 24
1995թ. նոյեմբերի 25-ին կնքվել է եղբայրական կապեր հաստատելու պայմանագիր Երևանի և Օդեսայի միջև:
8 / 24
Երևանի և Թբիլիսիի միջև 1996թ. հունիսի 4-ին կնքվել է «Երևան և Թբիլիսի քաղաքների միջև եղբայրական կապերի հաստատման մասին» համաձայնագիրը:
9 / 24
Երևանի և Դամասկոսի միջև 1997թ. ապրիլի 25-ին Երևանում կնքվել է եղբայրացման համաձայնագիր:
10 / 24
1998թ. մայիսի 29-ին Երևանում հերոս-քաղաք Վոլգոգրադի հետ անմիջական կապեր հաստատելու նպատակով կնքվել է «ՀՀ մայրաքաղաք Երևանի և ՌԴ հերոս-քաղաք Վոլգոգրադի միջև համագործակցության մասին» համաձայնագիր։
11 / 24
1998թ. սեպտեմբերի 8-ին Կանադայում Երևանի և Մոնրեալի միջև ստորագրվել է համաձայնագիր բարեկամության և համագործակցության մասին` նպատակ ունենալով հաստատել և զարգացնել բարեկամական հարաբերություններ երկու քաղաքների միջև:
12 / 24
Երևանի և Բրատիսլավայի միջև համագործակցության սկիզբ դրվեց 2000թ. ապրիլի 28-ին, Երևանում. կնքվեց համաձայնագիր եղբայրացման մասին:
13 / 24
2000թ. մայիսի 25-ին Քիշնևում Երևանի և Քիշնևի միջև կնքվել է «ՀՀ Երևանի քաղաքապետարանի և Մոլդովայի Քիշնևի քաղաքապետարանի առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային համագործակցության մասին» համաձայնագիր:
14 / 24
Երևանի և Բեյրութի միջև համագործակցությունը սկիզբ է առել 1997թ: 2000թ. սեպտեմբերի 28-ին Երևանում կնքվել է համաձայնագիր Բեյրութի և Երևանի միջև համագործակցության և եղբայրացման մասին: 2000թ. Բեյրութի քաղաքապետի` Երևան այցի շրջանակներում Երևանի փողոցներից մեկն անվանակոչվեց Բեյրութի փողոց, իսկ 2004թ. գարնանը Երևանի քաղաքապետի` Բեյրութ կատարած այցի շրջանակներում տեղի փողոցներից մեկն անվանակոչվեց Երևանի փողոց:
15 / 24
2002թ. մայիսի 8-ին Սան Պաուլու քաղաքում կնքվել է մշակույթի և մշակութային փոխանակությունների բնագավառում համագործակցություն հաստատելու պատրաստակամությամբ արձանագրություն:
16 / 24
2004թ. ապրիլի 20-ին Երևանի և Դոնի Ռոստովի միջև ստորագրվել է համագործակցության պայմանագիր:
17 / 24
2007թ. փետրվարի 23-ին Լոս Անջելեսում ստորագրվեց Երևանն ու Լոս Անջելեսը քույր քաղաքներ հռչակելու մասին համաձայնագիրը:
18 / 24
2007թ. սեպտեմբերի 20-ին Երևանում ստորագրվեց Երևանը և Նիցցան քույր քաղաքներ հռչակելու համաձայնագիրը:
19 / 24
2008թ. մայիսի 18-ին ՀՀ ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը և Բուենոս-Այրես քաղաքի կառավարության ղեկավար Էնրիկե Օլիվերան ստորագրել են համաձայնագիր Երևանի և Բուենոս-Այրեսի միջև բարեկամության և համագործակցության մասին: Ստորագրված համաձայնագրով քաղաքները պաշտոնապես հռչակվեցին քույր-քաղաքներ:
20 / 24
2011թ. դեկտեմբերի 15-ին Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյանը Վենետիկի քաղաքապետ Ջ. Օրսոնիի հետ ստորագրել է «Երևանի և Վենետիկի միջև քույրացման վերաբերյալ» համաձայնագիրը:
21 / 24
2013թ. հուլիսի 5-9-ը տեղի է ունեցել Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյանի գլխավորած պատվիրակության այցը Ռիգա, որի ընթացքում ստորագրվել է եղբայրացման մասին համաձայնագիր:
22 / 24
2014թ. հոկտեմբերի 10-ին Երևանում ստորագրվեց Երևանի և Նովոսիբիրսկի միջև եղբայրացման մասին համաձայնագիրը:
23 / 24
2014թ. հոկտեմբերի 29-ին Ամման կատարած պաշտոնական այցի շրջանակներում ստորագրվեց Հորդանանի մայրաքաղաք Ամմանի և Հայաստանի մայրաքաղաք Երևանի միջև քույր քաղաքներ հռչակելու մասին համաձայնագիրը։
24 / 24
2015թ. սեպտեմբերին Ֆրանսիական Անտոնի քաղաքում ստորագրվեց Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի և Ֆրանսիայի Անտոնի քաղաքի միջև քույրացման մասին արձանագրությունը, իսկ հայկական տարբերակը` «Էրեբունի–Երևան 2797» տոնական միջոցառումների ժամանակ։